Բեռլուսկոնին Մակրոնին «համակրելի մայրիկ ունեցող հմայիչ երիտասարդ» է անվանել
Международные новостиՍիլվիո Բեռլուսկոնին Էմանուել Մակրոնին «համակրելի մայրիկ ունեցող հմայիչ երիտասարդ» է անվանել՝ հավանաբար ակնարկելով Ֆրանսիայի նորընտիր նախագահի եւ նրա կնոջ՝ Բրիջիթ Թրոնյեի միջեւ տարիքային տարբերությունը, հայտնում է The Telegraph-ը:
Իտալիայի նախկին վարչապետը, որը հայտնի է իր անվայելուչ կատակներով, ասել է, որ Մակրոնը «աշխատանքի լավ փորձ ունեցող 39-ամյա երիտասարդ է, եւ առաջին հերթին համակրելի մայրիկ ունեցող, որը նրա մասին հոգ է տարել մանկական տարիներից»: Բեռլուսկոնին չի հիշատակել Բրիջիթ Թրոնյեի անունը:
«Մակրոնը, որը 39 տարեկանում դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը՝ Նապոլեոնի ժամանակներից ի վեր, ամուսնացած է գրականության իր նախկին ուսուցչուհու հետ, եւ նա 24 տարով նրանից մեծ է»,- նշել է հոդվածի հեղինակը:
Նրանց սիրավեպի շուրջ շատ է աղմուկ բարձրացվել՝ հատկապես այն փաստի շուրջ, որ Մակրոնն ընդամենը 17 տարեկան էր, երբ հայտարարել է Թրոնյեի հետ ամուսնանալու իր ցանկության մասին, նշված է հոդվածում:
Մինչդեռ հիմա 80 տարեկան Բեռլկուսկոնին կապված է Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը նրանից 49 տարով երիտասարդ է: