Վենեսուելան կողմ է նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագրի երկարաձգմանը
Международные новостиՎենեսուելան աջակցում է նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին համաձայնագիրը 9 ամսով երկարաձգելու առաջարկին, որով հանդես են եկել Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` մեջբերելով հարավամերիկյան երկրի նավթային և լեռնահանքային արդյունաբերության նախարարության հաղորդագրութունը: «Վենեսուելան աջակցում է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարի և ՌԴ էներգետիկայի նախարարի համատեղ առաջարկին նավթի արդյունաբերության կրճատման համաձայնագիրը 9 ամսով երկարաձգելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սաուդացի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամներն ու այլ երկրներ համաձայնության են եկել նավթի արդյունաբերման ծավալների կրճատման շարունակության հարցի շուրջ: