Թրամփը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր վրացի գործընկեր Գերոգի Մարգվելաշվիլիին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցութմամբ։ Նամակում Թրամփն «անկեղծ երախտագիտություն» է հայտնում Վրաստանի ու ԱՄՆ-ի ամուր բարեկամության եւ համագործակցության համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մեր գործընկերության առաջին քառորդի ընթացքում ԱՄՆ-ն ու Վրաստանը սերտ միջատլանտյան կապ են հաստատել։ Մենք ընդհանուր արժեքներ ենք կիսում եւ դրանց պաշտպանության համար միշտ դեմ ենք կանգնում միջազգային ահաբեկչությանն ու տարածաշրջանային անկայունությանը», - ասվում է Թրամփի ուղերձում։
ԱՄՆ ղեկավարն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք նաեւ սատարում ենք Վրաստանի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին։ Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը նախկինի պես ոգեշնչող են խաղաղության համար։ Ես եւ իմ վարչակազմն անհամբերությամբ ենք սպասում ձեզ եւ Վրաստանի կառավարության հետ համագործակցությանը՝ ընդհանուր արժեքների ու մեր բարեկեցության զարգացման համար»,-եզրափակել է Թրամփը։