Քլոե Քարդաշյանին «բռնացրել» են մարիխուանա ծխելիս
LifestyleՔարդաշյանների հետ չես ձանձրանա: Այս անգամ աչքի է ընկել Քլոեն:
Կիրակի ցուցադրվել է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հերթական մասը, որտեղ ուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ տեսարաններից մեկում Քլոեն նկարահանվել է մարիխուանայից ծխախոտը ձեռքին: Սերիան նվիրված էր Կոստա Ռիկայում գերդաստանի անցկացրած արձակուրդին:

TMZ-ը պարզել է, որ Քլոեն նկարահանումների ժամանակ իսկապես ծխել է:
Կոստա Ռիկա էին մեկնել Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գրեթե բոլոր անդամները, եւ ընտանիքը մի լավ «զվարճացել» է:
Սակայն շոուի պրոդյուսերներն ու թիմը դեմ չեն եղել, քանի որ կղզում մարիխուանան արգելված չէ: