Արեւմտյան Վիսկոնսինում պտտահողմի հետեւանքով մեկ մարդ է զոհվել
Международные новостиԱրեւմտյան Վիսկոնսինի Բերոն շրջանում պտտահողմի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 25-ը վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը։
Ամերիկյան ազգային օդերեւութաբանական ծառայությունը հաղորդում է, որ փոթորիկը սկսվել է մայիսի 16-ին, տեղի ժամանակով 17։30-ից հետո։ Ինչպես գործակալությանը հաղորդել է շերիֆ Քրիս Ֆիցջերալդը՝ բոլոր տուժածները եղել են Prairie Lakes Estates այգում, շարժական ֆուրգոններում։ Նրա խոսքով՝ ներկա պահին շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։
«Մենք դեռ ունենք մեկ զոհ եւ շարունակում ենք որոնել մարդկանց», -հայտնել է նա՝ նշելով, որ տուժածների թվում կա նաեւ առնվազն մեկ երեխա։