Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պետական հեռուստաալիքի շենքի վրա
Международные новостиԱֆղանստանում գրոհայինները հարձակվել են Ջալալաբադ քաղաքի պետական հեռուստաալիքի շենքի վրա և փոխհրաձգության բռնվել անվտանգության ուժերի հետ, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Նանգարհարի նահանգապետ Աթաուլա Կուղյանին՝ շենք է մտել չորս գրոհային: «Ովքեր են նրանք և որն է նրանց թիրախը՝ դեռ հայտնի չէ»,- ասել է նա:
Նահանգապետի խոսքով՝ հարձակվողներից երկուսը պայթեցրել են իրենց, իսկ մյուս երկուսը դեռ դիմադրում են:
Հաղորդվում է, որ զոհվել է առնվազն երկու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 14-ը: