Ռուսաստանում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել
Международные новостиՌուսաստանում Պենզայի մարզում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել: Պատահարի հետեւանքով օդաչուն զոհվել է: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Մերձվոլգայի տրանսպորտային դատախազի ավագ օգնական Մայա Իվանովան:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Պենզայի մարզի Զեմետչինսկի շրջանում: Օդանավը դաշտերում գյուղատնտեսական աշխատանք է կատարել: