Պուտինը պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին ու Կոնգրեսին տրամադրել Թրամփի եւ Լավրովի բանակցությունների տեսագրությունը
Международные новостиՄոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի կոնգրեսին ու սենատին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների տեսագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Միացյալ Նահանգների վարչակազմը հնարավոր համարի, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի սենատին ու կոնգրեսին տրամադրել Լավրովի եւ Թրամփի զրույցի տեսագրությունը »,-ասել է Պուտինը՝ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հաստակեցրել է, թե «իհարկե, այն դեպքում եթե ամերիկյան վարչակազմը կցանկանա»։