Փորձելու ենք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել. Հրանտ Մելքումյան
Международные новостиՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հույս ունի Եվրոպայի անհատական առաջնությունում աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել:
«Լիահույս եմ, որ լավ եմ նախապատրաստվում Եվրոպայի անհատական առաջնությանը: Նախապատրաստվել ենք թիմով և բնականաբար փորձելու ենք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել: Իսկ թե ինչ մարզավիճակում եմ, ցույց կտա մրցաշարը, բայց վերջին մի քանի խաղերում այդքան էլ վատ արդյունքներ չեմ գրանցել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մելքումյանը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 29-ից հունիսի 11-ը տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի 18 շախմատիստ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայե լյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը: