Հյուսիսային Կորեան Գերմանիային շուրջ 10 մլն եվրո է պարտք
Международные новостиՀյուսիսային Կորեան Գերմանիային շուրջ 10 մլն եվրո է պարտք, քանի որ 13 տարի շարունակ իր դեսպանության մասնաշենքերից մեկը վարձով է տվել եւ ստացած միջոցների մասը չի ուղղել հարկերի վճարմանը: Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով Süddeutsche Zeitung պարբերականը:
Գերմանիայի իշխանությունները համաձայնել են 7 հազար եվրոյի չափով ամենամսյա վճարումների: Սակայն պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել:
Դեսպանության մասնաշենքը վարձով է տրվում 2004 թվականից: Պարբերականի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան այդպիսով ամսական շուրջ 40 հազար եվրո է վաստակում: