Ռեժիսորը «Դոմինո» սիթքոմի ռեյթինգի ու նոր եթերաշրջանի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Արմենիա TV»–ի եթերում այսօր երեկոյան կհեռարձակվի «Դոմինո» սիթքոմի այս եթերաշրջանի վերջին սերիան։ Թե հերոսներն ինչ ճակատագիր կունենան և ինչ կլինի անբուժելի հիվանդությամբ տառապող Միկայի հետ, պարզ կլինի ժամեր անց։
Մինչ այդ Tert.am Life–ը զրուցել է սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ և պարզել, որ սիթքոմն այսքանով չի ավարտվում։ Թե 3 ընկերներն այս անգամ ինչ պատմությունների մեջ կընկնեն, դեռևս սցենարիստներն էլ չգիտեն։
««Դոմինոն» ունենալու է նաև 5–րդ եթերաշրջան։ Առայժմ չգիտեմ` ինչ փոփոխություններ կլինեն դերասանական կազմում, քանի որ աշխատանքները նոր ենք սկսել։ Այդօրինակ հարցերի պատասխանները պարզ կլինեն նոր եթերաշրջանի սցենարը գրելուց հետո»,– նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: