Հատուկ սննդակարգ 40-նն անց տղամարդկանց համար
LifestyleԻնչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար որոշակի տարիքից հետո անհրաժեշտ է հատուկ սննդակարգ սահմանել: Մասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սերմնահեղուկը արտադրվում է տղամարդու սեռական օրգաններում երկարատև գործընթացի արդյունքում, պարունակում է սպերմատոզոիդներ ու ոչ միայն դրանք: Իրականում այն տարբեր հեղուկների բարդ խառնուրդ է, որոնցում սպերմատոզոիդները կենդանի վիճակում մնում են ոչ տևական ժամանակահատված:
Տարիքի հետ անհրաժեշտ է մտածել սննդակարգի մասին, քանի որ հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ սննդակարգը պաշտպանում է սպերմատոզոիդների գեները ծերանալուց: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ С և Е վիտամինները, ցինկն ու ֆոլիաթթուն օգտակար են որոշակի տարիքի տղամարդու սպերմատոզոիդների գեների որակի համար, քանի որ տարիքի հետ տղամարդու սպերմատոզոիդներում բացասական մուտացիաների հավանականությունը ավելի է մեծանում, և հնարավոր է՝ տղամարդը կորցնի բեղմնավորելու ունակությունը: Այս պատճառով գիտնականները եկել են այն եզրակացության, որ 44 տարեկանից հետո տղամարդու սննդակարգում պետք է լինեն վերը նշված բոլոր վիտամինները:
Սերմնահեղուկի որակի վրա կարող է ազդել նաև ներքնազգեստը, քանի որ կիպ հագուստ և ներքնազգեստ կրելը ուղիղ կերպով կարող է ազդել սպերմատոզոիդի շարժունակության վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել կիպ ներքնազգեստից, քանի որ սպերմատոզոիդների շարժունակության անկումը բերում է անպտղության: Մասնագետները պնդում են, որ օրական 75 գրամ ընկույզի օգտագործումը կարող է բարձրացնել սպերմատոզոիդի որակը, չնայած որ սա տղամարդկանց անպտղության խնդրի լուծում չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: