Ձայների մեծամասնությամբ Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ
ПолитикаՔիչ առաջ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն է առաջադրել:
88 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ: Էդմոն Մարուքյանին կողմ է քվեարկել 12, դեմ 88 պատգամավոր:
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 100-ը: