Իրաքյան ուժերն իսլամիստներից ազատագրել են Մոսուլից արևմուտք ընկած ավիաբազան և մի շարք գյուղեր
Международные новостиԻրաքի կառավարական զորքերն իսլամիստ գրոհայիններից ազատագրել են Մոսուլի արևմտյան շրջանում տեղակայված ամերիկյան ռազաման ավիաբազան:
Ինչպես տեղեկացնում է Iraqi News-ը` վկայակոչելով զորքի հրամանատարին, իրաքյան 13-րդ և 14-րդ գումարտակներին հաջողվել է ազատագրել Ալ-Քայրավան շրջանում գտնվող Սինջար ավիաբազան, որը նաև ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայան է:
Կառավարական ուժերն ազատագրել են նաև Ալ-Ամդինա և Կարկա գյուղերը:
Նշվում է, որ ռազմաբազայի մոտակա գյուղից 200 ընտանիք է տարհանվել մարտական գործողությունների ասպարեզից հեռու լինելու համար:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուժայինները ևս 6 գյուղ են ազատագրել Մոսուլից արևմուտք ընկած Ալ-Քայրավան շրջանում: