Բրազիլիայի սակարանի ցուցանիշները կտրուկ ընկել են երկրում ծավալված քաղաքական սկանդալի պատճառով
Международные новостиԳնանշումների միանգամից 8,8 տոկոս անկում Է արձանագրվել Բրազիլիայի Սան Պաուլուի սակարանում մայիսի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում, սակարան, որը խոշորագույնն Է Լատինական Ամերիկայում: Telesur ալիքի տվյալներով՝ Bovespa ինդեքսը 61,5 հազար կետով իջել Է մշտական աճի վեց օրվանից հետո: Նման անկման պատճառները փորձագետները համարում են Բրազիլիայում բորբոքված քաղաքական ճգնաժամը, որը կապված Է երկրի նախագահ Միշել Տեմերի անվան հետ: Ի վերջո սակարկությունները կես ժամով դադարեցվել են՝ գնանշումների կտրուկ անկումը դադարեցն ելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սան Պաուլուի բորսայից անմիջապես հետո անկում Է տեղի ունեցել նաեւ Արգենտինայի հիմնական առեւտրական հարթակում՝ Բուենոս Այրեսի ֆոնդային սակարանում: Այսպես, MERVAL ինդեքսը կորցրել Է 4,2 տոկոս՝ իջնելով մինչեւ 28 874 կետ, իսկ պեսոն դոլարի նկատմամբ կտրուկ Էժանացել Է՝ գերազանցելով 16 պեսոն ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց:
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն Է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ: Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն Է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում Է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: