Արմեն Ռուստամյանն իրենց քննադատողներին չուզող անվանեց
ПолитикаՕրերս ամրագրված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր համագործակցությունը քաղաքական զարգացումներին ինչ-որ չափով նոր շունչ հաղորդեց: Թեեւ համագործակցությունը իշխանության հետ սպասելի էր, այնուամենայիվ, հասարակության տարբեր շերտերում քննադատությունների ու բացասական արձագանքի առարկա դարձավ:
Թե ինչու են մարդիկ քննադատում նման ձեւաչափով ոչ անակնկալային համագործակցությունը, Orer.am-ը պարզեց ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար, ներկայիս պատգամավոր Արմեն Ռուստամյանից. «Քննադատությունները չուզողությունից է»,-ասաց նա՝ չհամաձայնվելով այն ձեւակերպման հետ, որ ՀՅԴ-ից դժգոհողների թիվը մեծ է:
Ինչ վերաբերում է կոալիցիոն դաշնակցի հետ սպասվելիք ծրագրերին, ապա Ռուստամյանը որոշեց գաղտնի պահել՝ ասելով, որ կհրապարակեն այն ժամանակ, երբ իրենց հարմար լինի: