Ջոնի Դեփը խոսել է դստեր կարիերայի մասին
LifestyleՄինչ Լիլի-Ռոուզ Դեպը ժամանակ է անցկացնում Կաննի70-րդ կինոփառատոնում ու փայլում է կարմիր գորգին, նրա հայտնի հայրիկը՝ Ջոնի Դեպը հարցազրույց է տալիս, որում խոսում է, թե ինչպես է հպարտանում իր դստեր հաջողություններով։
«Սա ուղղակի շոկ է։ Նա շուտով կդառնա 18 տարեկան ու նա անհավանական կերպար է։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը նրա համար տեղի ունեցավ շատ արագ, փոթորկի պես։ Նա շատ հաճելի է շփման մեջ ու իր ձառքին հարգանքով է վերաբերվում, սակայն շատ լուրջ չի վերաբերվում։ Ես շատ եմ հպարտանում , թե ինչպես է նա իրեն վերահսկում»,-ասել է Դեպը ET կայքին՝ Լոս Անջելեսում «Կարիբյան ծովի ծովահենները․մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի պրեմիերային։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Լիլի-Ռոուզն արդեն իսկ մի քանի մեծ նախագծերի է մասնակցել։ Նախորդ տարի Կաննի կինոփառատոնում ներկայացվեց «Պարուհին» դրաման, որում Լիլի-Ռոուզը գլխավոր դերերից մեկն էր կատարում։ Այնուհետ նա դարձավ Chanel N°5 l’Eau-ի դեմքը, այս տարի էլ նույն բրենդի Beauty Talks վիդեոնախագծի հերոս։