«Բարունն իրեն շատ սառն էր պահում». Վարդան Սարգսյանը Արնավի դերակատար Բարուն Սոբտիի աստղային հիվանդության և նրա հետ հանդիպման մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life- ը գրում է.
Երգիչ Վարդան Սարգսյանը, ով տևական ժամանակ է հեռուստադիտողներին ներկայանում է «Տնից հեռու» հաղորդման շրջանակում, անակնկալ ունի իր հեռուստադիտողների համար։ Նա կրկին գնացել է Հնդկաստան և հարցազրույցներ արել Հայաստանում մեծ տարածում գտած հնդկական սերիալների հերոսների հետ։
Նրա հաղորդումը ATV–ի եթերում կլինի երկուշաբթի օրվանից` ժամը 20։00–ին։ Մինչ այդ Վարդանը Tert.am Life–ին պատմել է իր տպավորությունների մասին։ Վարդանը հարցազրույց է արել Բարուն Սոբտիի, Ռոհիտ Խուրանայի, Սպանդան Չատուրվեդիի, Ռաշամի Դեսայի, Նանդիշ Սանդուի և այլոց հետ։
Վարդանը հայտնեց, որ ամեն հաղորդման շրջանակում կներկայացնի 1-2 հարցազրույց։ Նա դերասաններին ուղղել է այն հարցերը, որոնք իրեն նախապես ուղարկել են հեռուստադիտողները։

–Վարդան, երկուշաբթի օրվանից կսկսվի «Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանը, որի շրջանակներում անդրադարձաք հնդկական սերիալների դերասաններին, որոնք մեծ ճանաչում ունեն Հայաստանում։ Կպատմե՞ք նկարահանումների ընթացքի մասին։
–«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում սկզբունքորեն մի երկիր 2 անգամ չենք այցելում։ Առաջին եթերաշրջանում ես նկարահանել էի Հնդկաստանը, շատ հետաքրքիր նկարահանումներ էինք ունեցել։ Ներկայացրել էինք` ինչպես են ապրում հարուստից աղքատ, պատմական վայրերը, եկեղեցիները, ինչպես են մահացածներին վառում Գանգես գետի ափին և այլն։
Երբ մեր երկրում աժիոտաժ ստեղծվեց հնդկական սերիալների շուրջ, բազմաթիվ նամակներ էինք ստանում այդ մասին։ Որոշեցի բացառություն անել, մեկնել և նկարահանել դերասաններին։ Պարզվեց, ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան ես պատկերացնում էի, սակայն նախորդ այցելությանս ժամանակ ծանոթություններ էի ձեռք բերել, որոնք ինձ շատ օգնեցին։ Ծանոթներիս միջոցով կարողացա նկարահանել, գրեթե, բոլորին։
Իրենց մոտ դերասանների հետ նկարահանում անելու համար ժամը գումար արժե։ Խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է, որը մենք չունեինք։ Մեզ հարկավոր էր անվճար նկարահանումներ անել, ինչը կարողացա անել։
Նախորդ այցիս ժամանակ մի խումբ դերասանների նկարահանել էի, սակայն բազմաթիվ նամակներ էի ստանում, որ նկարահանեմ նաև «Արմենիա TV»–ի «Ինչ կոչել այս սերը» սերիալի գլխավոր հերոս Բարուն Սոբտիին։ Ինձ այնքան էին գրում, չէի ուզում Ֆեյսբուք մտնել։) Վերջերս նորից մեկնեցինք և նկարահանեցի նաև նրան։ Այս անգամ պետք է նկարահանեինք նաև Քուշիի դերակատար Սանայային։ Հրաշալի անձնավորություն է, նրա հետ շփվում էինք, ամուսնու հետ կապի մեջ էինք, սակայն չկարողացանք նկարահանել, քանի որ մասնակցում էր պարային մրցույթի, իսկ հաջորդ օրը մենք էինք մեկնում։
Շարունակությունը՝ այստեղ: