Ինչպես է անցել «Ուդուլի» տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հնաբերդ գյուղում այսօր`մայիսի 20-ին, անցկացվեց «Ուդուլի» տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը։ Տասնյակից ավելի տաղավարներում տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսականիով ներկայացել են Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր։ Փառատոնն անցկացվում էր ազգային երգ ու պարի ներքո։
Թերևս, տաղավարներից ամենաակտիվը «Կիսաբաց լուսամուտներն» էր։ Նարե Արամյանը, որը «Կիսաբաց լուսամուտների» փորձագետն է, Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ տարեց տարի տոլմայի փառատոնն ավելի է զարգանում և մարդկանց ցանկությունը մեծանում է` համտեսելու տարբեր տեսակի տոլմաներ։
«Ուրախ ենք, որ «Կիսաբաց լուսամուտները» նույնպես մասնակցում է համահայկական փառատոնին։ Այսօր մենք ներկայացնում ենք պարսկահայկական մսով տոլման։ Բայց պետք է նշեմ, որ բացի մսով տոլմայից բուսակերների համար ևս կա տոլմայի տեսականի։ Մեր տաղավարում վաճառված տոլմաների ամբողջ հասույթը տրամադրելու ենք բազմազավակ ընտանիքների բարօրությանը»,– ասաց Նարեն։

Համահայկական փառատոնին ներկա էին ոչ միայն հայաստանցիները են եկել տոլմա համտեսելու, այլև զբոսաշրջիկները։ Մեզ հետ զրուցում նրանք նշեցին, որ շատ են հավանել հայկական տոլման։
Փառատոնին հանդիպեցինք նաև ArmComedy–ի հաղորդավար Սերգեյ Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ հասցրել է արդեն մի քանի տեսակի տոլմա համտեսել։
Շարունակությունը՝ այստեղ: