Հարավային Կորեայում հայտնել են ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի տեսակը
Международные новостиՀարավկորեացի զինվորականները կարծում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն միջին հեռահարության «Պուկուկսոն-2» բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Yonhap գործակալությունը:
Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի գնահատմամբ՝ հրթիռը բարձրացել է առավելագույն 560 կիլոմետր բարձրության: Հրթիռն արձակվել է Փյոնան Նամդո նահանգի Փուկչան շրջանից: Ինչպես կարծում են զինվորականները, հրթիռը միջմայրցամաքային չի եղել, այն անցել է 500 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արևելյան ափից 350 կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ազգային անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է հրավիրել ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակման առնչությամբ:
Վերջին հրթիռը ԿԺԴՀ-ն արձակել է մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որը անցնելով 787 կիլոմետր, ընկել էր Ճապոնական ծովը: