Ինչպես խնամել մազերը քնելուց առաջ
LifestyleԳոյություն ունի մեկ կարևոր կանոն` չի կարելի պառկել քնելու թաց մազերով, քանի որ խոնավ մազերը հեշտությամբ վնասվում են և կոտրվում: Բացի այդ առավոտյան դուք կտեսնեք, թե ինչպես են մազերն այս և այն կողմ ցցված: Չարժե գիշերը մազերը հավաքել և պոչ կապել: Եթե նրանք ձեզ խանգարում են, ավելի լավ է ոչ ձիգ հյուս անել և ժապավենով կապել: Այդպես մազերը ավելի քիչ կվնասվեն, չեն խառնվի և չեն խանգարի ձեզ քնել: Բացի այդ առավոտյան դուք կունենաք կոկիկ ալիքավոր մազեր: Քնելուց առաջ մազերը սովորականի նման սանրեք: Եթե դուք հարդարման միջոցներ եք օգտագործում՝ ավելի լավ է լվանալ կամ բնական մազերով խոզանակի օգնությամբ հանել: Մազերի խնամքի որոշ միջոցներ խորհուրդ է տրվում գիշերը քսել, օրինակ, տարբեր տնային դիմակներ: Որպեսզի մազերը թարմությունը պահպանեն մի քնեք տոթ տարածքում: Քնելուց առաջ օդափոխեք սենյակը: