Ինչ հետևանքներ կարող են ունենալ պարտքերն ու վարկերը
LifestyleՎերջին շրջանում հոգեբանները բժիշկների հետ համատեղ շատ հետաքրքիր ուսումնասիրություն են իրականացրել: Ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ստիպված են լինում պարտք փակել և վարկ վճարել, հոգեկան առողջության հետ կապված երկու անգամ ավելի շատ են խնդիրներ ունենում:
Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ պարտքերի հետ կապված խնդիրները ազդում են նաև մարդու գործունեության մյուս բնագավառների վրա: Մարդիկ ի վիճակի չեն լինում կենտրոնանալ առօրյա գործունեության վրա և չեն կարողանում հավասարակշիռ որոշումներ ընդունել, իսկ դա ազդում է նրանց առողջության վրա:
Մասնագետներն ուսումնասիրել են նաև, թե ինչ աստիճանի է պարտք լինելու փաստը ազդում մարդու ինքնազգացողության վրա: Պարզվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդը, ով հիփոթեքային վարկ ունի, անհանգստության դեպրեսիայով է տառապում, որն էլ թողնում է իր հոգեբանական հետևանքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: