Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արաբագետներն ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չեն տեսնում

Արաբագետները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ դեռևս ներդրված չեն, քանի որ այդ կազմակերպության կողմից ահաբեկչական գործողությունները աշխարհի տարբեր հատվածներում շարունակվում են: 

Անդրադառնալով Անգլիայի Մանչե սթեր քաղաքի մարզադաշտում համերգի ժամանակ «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանն ընդգծեց, որ նման գործողություններով ԻՊ-ը ցանկանում է ցույց տալ, որ մշտապես սպառնալիք են հանդիսանում և իրենց հետ պետք է հաշվի նստել:

«Ընդհանրապես հարկավոր է հաշվի նստել իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որովհետև հնարավոր է այլ կառույցներ նույնպես, այդ ահաբեկչությունների ազդեցության տակ լինելով, փորձեն ակտիվանալ Արևմուտքում: Իսկ հայտարարությունները, ահաբեկչությունների բնույթը զանգվածային կուտակման վայրերում ցույց են տալիս, որ «Իսլամական պետություն»-ը շարունակում է նման վարքագծով անհանգստցնել արևմտյան երկրներին: 

Նրանք ցանկանում են ցույց տալ, որ  մարտահրավեր են նետում համայն աշխարհին և այն ուժային կենտրոնները, երկրները, որոնք չեն կիսու մ իրենց գաղափարախոսությունը, դառնալու են իրենց թիրախը: Ուստի բավականին վտանգավոր զարգացումներ են սպասվում»,- ասաց Գրիգորյանը:

Արաբագետը հավելեց, որ ԻՊ-ը  նման վարքագծով ցույց են տալիս, որ թեկուզ Մերձավոր Արևելքում տարածքներ է զիջում, սակայն այլ հատվածներում փորձելու է ակտիվ պահել ջիհադական պայքարը:  

Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ կարող է լինել տարբեր երկրներում իսլամական համայնքների հետ ակտիվ աշխատանքը:

 «Ես կարծում եմ, որ այդ կառույցի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չեն նշմարվում, հակառակ դեպքում մենք նման պատկերներ չէինք տեսնի: Ես կարող եմ ասել, որ միակ ճանապարհը բավականին քրտնաջան աշխատանքն է մուսուլմանական համայնքի հետ արևմտյան երկրներում և Մերձավոր Արևելքում:

Մզկիթներում հարկավոր է լուրջ աշխատանք տանել. այդ աշխատանքը ենթադրում է իսլամի դրույթները բացատրել, հասկացնել, որ շատ վատ է որ որոշ շրջանակներ փորձում են իսլամից վերցնել այն ծայրահեղական գաղափարները, որոնց վրա կառուցում են իրենց կյանքը: Հարկավոր է հասկացնել, որ սա շատ վատ է, որ սա հակասում է մուսուլմանական կրոնին:

Այս հարցին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել և այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն: Հակառակ դեպքում մենք նման դրսևորումներ շարունակաբար կտեսնենք»,- ընդգծեց նա:

Արաբագետը նաև այն կարծիքին է, որ ԻՊ-ը, տարբեր կողմերից ճնշումների ենթարկվելով, փորձելու է փոխել իր մոտեցումները, որոնց մեջ ուղերձներ ենք տեսնում` ուղղված համայն մարդկությանը: Նրա խոսքով` չպետք է ուրախանալ, կամ ոգևորվել, որ այս կառույցը տարածքներ է զիջում, այլ պետք է ուշի ուշով հետևել մուսուլմանական համայնքների կյանքին և փորձել երիտասարդներին հեռու պահել նման վարքագծից:

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Մանչեսթերի ահաբեկչությունը կատարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մասնակցեց հակաահաբեկչական գլոբալ կենտրոնի բացմանը, որը միտված է ահաբեկչության կանխարգելմանը: 

«Մանչեսթերի ահաբեկչությունը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները շատ հեռու են իրենց առջև դրած խնդիրները լուծելուց»,- նշում է արաբագետը:

Նրա խոսքով` «Իսլամական պետություն»-ը մեծ թվով համակիրներ ունի աշխարհի տարբեր հատվածներում, ուստի այդ կառույցի դեմ պայքարը պետք է լինի համատեղ և միասնական, շատ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ԻՊ-ին չեզոքացնելուն միտված համատեղ գաղափարախոսություն ու գործելաոճ ձևավորվի: 

«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շատ արագ բացահայտել և ոչնչացնել այս կառույցը սնուցող բջիջները»,- ասաց Քոչարյանը:

Արաբագետը հիշեցնում է, որ ԻՊ-ը արդեն բավականին երկար ժամանակ հռչակել է աշխարհի տարբեր հատվածներում իր համակիրների միջոցով ահաբեկչություններ իրականացնելու մարտավարությունը: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում փոխվել են ահաբեկչությունների մեթոդներն ու աշխարհագրությունը, սակայն մարտավարությունը շարունակում է նույնը մնալ:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:  

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении