Հրապարակվել Է Մանչեսթրում ահաբեկչության ենթադրյալ կատարողի լուսանկարը
Международные новостиՄեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել Է Մանչեսթրում ահաբեկչական գործողության հավանական կատարողի՝ Սալման Ռամադան Աբեդիի լուսանկարը: 22-ամյա ենթադրյալ մահապարտ- ահաբեկիչն այս լուսանկարում մոխրագույն կիսավերարկուով Է եւ դեղին վերնաշապիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես մայիսի 23-ին հայտնել Է Daily Telegraph թերթը, Աբեդին ծնվել Է 1994 թվականին Մանչեսթրում եւ երրորդ երեխան Էր լիբիացի փախստականների ընտանիքում, որոնք Մեծ Բրիտանիա Էին ժամանել Մուամար Քադաֆիի ռեժիմից փրկվելու պատրվակով: Հրատարակության տեղեկատվության համաձայն, Աբեդիի ծնողներն իրենք ծնվել են Լիբիայում, եւ Մանչեսթրի հարավի Ֆալոուֆիլդի շրջան տեղափոխվելուց առաջ ապրել են Լոնդոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: