Ֆիլիպիններում ահաբեկիչները պատանդ են վերցրել եպիսկոպոսի և եկեղեցու այցելուներին
Международные новостиՖիլիպինների Մինդանաո նահանգի Մարավի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված խմբավորման անդամները 14 պատանդ են վերցրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գրոհայինները ներխուժել են Մարավիի տաճար և պատանդ վերցրել 10 այցելուի, եկեղեցու երեք սպասավորի և քաղաքի եպիսկոպոս Էդվին դե լա Պենյային:
Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը պաշտոնական այցով գտնվել է Ռուսաստանում, 60 օր ժամկետով ռազմական դրություն է մտցրել Մինդանաո նահանգում՝ ԻՊ-ի հետ կապված «Մաուտ» խմբավորման գործունեության պատճառով: