Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ

Общество

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրավեր է ուղարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որ նա ժամանի Ստամբուլ և որպես ընտրված պատրիարքական տեղապահ գլխավորի պատրիարքի ընտրության նախընտրական գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթեշյանի հայտարարությունը տեղադրված է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում:

«Այս քայլն անելու համար պետք է սպասեինք ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին: Արդեն հասունացել է նպատակահարմար պահը»,- նշել է նա:

Ստորև ներկայացնում ենք Աթեշյանի հայտարարության բնօրինակն ամբողջությամբ:

«Մերազն համայնքի սիրեցեալ բարեպաշտ զաւակներ,

Մեր դարաւոր Պատրիարքական Աթոռի առկայ անելը Ձեզի ծանօթ է բոլոր մանրամասնութիւններով։ 15 Մարտ 2017 թուականին տեղի ունեցած Եկեղեցական համագումար ժողովէն վերջ Իսթանպուլի Կուսակալութեան կողմէ Պատրիարքարան ուղարկուած պաշտօնագիրը ակամայ ընդհատած էր Պատրիարքական ընտրութեան ձեռնարկելու գործընթացին բնականոն երթը։ Այդ պաշտօնագրի տրամադրութիւններուն հիման վրայ անցեալ ժամանակաշրջանին շարունակեցինք մեր գործունէութիւնը՝ որպէս ընդհանուր փոխանորդ։

Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Ռ. Թ. Էրտողան ներկայ տարեմուտին մեր համայնքին փոխանցած էր իր պատգամը՝ որպէսզի պատրիարքական ընտրութեան համար սպասենք մինչեւ 16 Ապրիլ 2017 թուականին տեղի ունեցած հանրաքուէին։ Ընթացքին դժուար թէ նոր կարգադրութիւն մը ըլլար պատկան իշխանութիւններուն կողմէ։ Մենք ընդհանուր փոխանորդի մեր պաշտօնը տեւականացուցինք՝ հաշուի առնելով, ըստ էութեան, երկու հանգամանք։ Առաջինը այն էր, որ յաչս պետութեան Պատրիարքական Աթոռը անտէր ու անգլուխ չէր կրնար մնալ։ Երկրորդ պարագան այն էր, որ առանց պետութեան հետ ներդաշնակութեան չէինք կրնար գործնականօրէն ձեռնարկել պատրիարքական ընտրութեան։ Այս երկու ստիպողական պարագաները հաշուի առնելով՝ ցայսօր սպասեցինք, որպէսզի մեր Պատրիարքութեան կայունութիւնը չենթարկուի վտանգի եւ այս ճանապարհին յանձն առինք բազում զոհողութիւններ, դիմադրեցինք բողոքներու, մանաւանդ մեզի դէմ դիտումնաւոր կազմակերպուած մաշեցուցիչ արշաւներու։ Այդ բոլորը անտեսեցինք՝ Պատրիարքական Աթոռի գերագոյն եւ անսակարկելի շահերը գերադասելով։ Հաւատարիմ մնացինք նաեւ մեր Սուրբ Եկեղեցւոյ կարգ ու կանոնաց՝ հակառակ այն պնդումներուն, թէ արհամարհած էինք զանո նք։

Ներկայիս աւելի քան ամիս մը անցած է այն հանրաքուէէն ի վեր, որ գործնականին մէջ ժամկէտային սահմանի մը վերածուած էր պատրիարքական ընտրութեան համար։ Այս ժամանակաշրջանին շարունակած ենք մեր ջանքերը՝ ընտրութեան յարմար գետին պատրաստելու, այս ուղղութեամբ նուազագոյն երաշխիքներ ունենալու համար։ Մեր համազումը այն է, որ այս պահուն այլեւս ունինք տարրական պայմաններ, յարմար գետին մը եւ այս բոլորով կրնանք կեդրոնանալ պատրիարքական ընտրութեան գործընթացը յառաջ մղելու նպատակին վրայ։

Զանազան առիթներով յայտնած ենք, որ ճանչցած ենք ու կը ճանչնանք մեր հոգեւորականաց դասու երիցագոյն անդամ Գերաշնորհ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պեքճեանի հանգամանքը՝ որպէս տեղապահ։ Ընթացքին որոշ շրջանակներու տխուր ջանքերով ստեղծուած է այն թիւր տպաւորութիւնը, թէ մեր երկուքին միջեւ կան պայքար, մրցակցութիւն եւ հակադրութիւն։ Պէտք է խոստովանինք նաեւ, որ իրերամերժ բարդ հաւասարակշռութիւններու ազդեցութիւնով մեր վարած պարտականութիւնը ակամայ մեզ սահմանափակած է՝ այդ թիւր տպաւորութիւնները կանխելու ճանապարհին։

Այս յայտարարութիւնով կու գանք ուղղակիօրէն տեղեկացնել, որ մեր կողմէ արդէն հրաւէր-նամակ մը ուղղուած է Գերաշնորհ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պեքճեանին։ Համոզուած ենք, որ բաւարար շաբաթներ բոլորած ենք՝ որպէս միջանկեալ ժամանակաշրջան։ Մեր համայնքը ունի անհրաժեշտ ազդանշանները՝ պատրիարքական ընտրութեան աշխատանքներուն սկսելու համար։ Ուստի, Նորին Սրբազնութիւնը եղբայրաբար հրաւիրած ենք Պոլիս՝ որպէսզի այլեւս ժամ առաջ կազմուի նախաձեռնարկ մարմին մը եւ ինքն ալ՝ որպէս Տեղապահ, գլխաւորէ նախընտրական գործընթացը։ Այս քայլը առնելու համար պէտք է սպասէինÖ „ ճի՛շդ տեղին ու ճի՛շդ ժամանակին։ Նպատակայարմար պահը այժմ հասած է արդէն։

Երբ որ վերահասու դառնանք իր ժամանման թուականին ու ժամուն, ապա մենք այստեղ պատշաճ կարգադրութիւններ պիտի ընենք օդակայանէն իր դիմաւորման, «Հրաշափառ»ի արարողութեամբ Աթոռանիստ Մայր Եկեղեցի մուտքին եւ ուխտի կատարման համար։

Վստահ կրնաք ըլլալ, թէ յառաջիկայ շրջանին Տեղապահ Սրբազան Հայրը մեր անձին մէջ պիտի գտնէ անկեղծ ու պատրաստակամ հոգեւոր եղբայր մը, գործակից մը, որ Պատրիարքարանի լուծը վերջին շուրջ տասը տարիներուն կրած ըլլալու փորձառութեամբ միշտ իրեն պիտի զօրակցի՝ որպէսզի մեր Աթոռը այլեւս ժամ առաջ ունենայ իր նոր ազգընտիր գահակալը։ Վստահ ենք նաեւ, թէ մեր հոգեւորականաց դասն ու աշխարհական վարիչներն ալ պիտի համախմբուին Տեղապահ Սրբազան Հօր շուրջ՝ մեր աւանդութիւններուն յարիր ձեւով պատրիարքական ընտրութիւն մը փութով կազմակերպելու նպատակով։ Աստուծոյ կամքով ու ողորմութեամբ, միասնականութեամբ մենք կը յաջողինք յաղթահարել բոլոր դժուարութիւնները եւ պատմութեան այս փուլին մեզի վիճակած ծանր պատասխանատուութեան գիտակցութեամբ՝ մեր Աթոռն ու սիրեցեալ ժողովուրդը կ’առաջնորդենք դէպի խաղաղ նաւահանգիստ ու մեր ազգային-եկեղեցական կեանքը կը վերագտնէ իր բնականոն հունը։

Այս բոլորէն տեղեակ պահած ենք նաեւ Ազգիս Վեհափառ Հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսը, որ մեզմէ երբեք չի զլանար Իր աղօթքն ու օրհնութիւնները՝ որպէս գլուխն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ։

Միշտ աղօթող կը մնանք մեր սիրելի հանգստեան կոչուած Պատրիարքին՝ Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանի համար։ Մենք նուիրական աւանդ մը կը համարենք իր կողմէ մեզի վստահուած լուսարարապետի պաշտօնը, զոր յառաջիկայ շրջանին պիտի շարունակենք վարել՝ զօրակցելով Տեղապահ Սրբազան Հօր։

Վերջին շուրջ տասը տարուան ընթացքին մեր ստանձնած առաքելութեան կենսագործման ճանապարհին մեզի համար միշտ զգալի եղած է մեր հաւատացեալ ժողովուրդին բարոյական նեցուկն ու աղօթակցութիւնը։ Որքան որ ալ բոլորած ըլլանք ալեկոծեալ շրջան մը՝ կը փափաքինք ընդգծել, որ դառնութիւն կամ սրտնեղութիւն չունինք ոեւէ մէկուն դէմ եւ մեր համայնքի իւրաքանչիւր զաւկին նկատմամբ տոգորուած ենք սիրոյ, յարգանքի եւ հարազատութեան զգացումներով։ Մենք պատրաստ ենք թէ՛ Բարձրեալն Աստուծոյ եւ թէ պատմութեան դատաստանին ներկայանալու՝ մեր համեստ հնարաւորութիւններու ներած չափով ծաւալած գործունէութեան համար։

Մեր կոչն է համախմբուիլ Տեղապահ Սրբազան Հօր շուրջ եւ ջանք ու եռանդ չխնայել՝ ժամ առաջ մեր Աթոռի նոր գահակալը ողջունելու ճանապարհին։ Իրեն այժմէն կը մաղթենք բարի գալուստ, յաջողութիւն, ուժ եւ կարողութիւն՝ ի պայծառութիւն եւ յանսասանութիւն մեր դարաւոր Պատրիարքական Աթոռին:

Հայրական սիրով եւ օրհնութեամբ՝

ԱՐԱՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԷՇԵԱՆ

Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ»։

Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран