Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվի. Իսպանիայի պաշտպանության նախարար
Международные новостиԿատալոնիայում չի անցկացվի Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե, և նրանք, ովքեր կհամարձակվեն քվեարկություն անցկացնել, պատասխան կտան դրա համար: Այս հայտարարությունն արել է Իսպանիայի պատշպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալը COPE ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Շանտաժին ի պատասխան՝ պետք է զգույշ գործել, ամենից առաջ՝ մեծ խելքով, բայց նաև մեծ վճռականությամբ: Պետության ձեռքում կան բոլոր անհրաժեշտ գործիքները, և դրանք անհրաժեշտ կլինի գործարկել հանրաքվեի անցկացումը կանխելու համար, քանի որ դա հարձակում է մեր սահմանադրական մոդելի և օրենքների վրա: Մինչև ի՞նչ աստիճան՝ կախված է նրանց գործողություններից, ովքեր կառավարում են Ժեներալիտետում (Կատալոնիայի կառավարություն)», - ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա շանտաժի փորձեր անել:
«Կատալոնիայում նույնիսկ քվեարկություն չի լինի՝ նման այն քվեարկությանը, որն անցկացվել է 2014 թվականի նոյեմբերին, երբ ինքնավար համայնքի իշխանություններն անցկացրել են, այսպես կոչված, «անկախության մասին հարցում»: Կարող եմ ասել, որ նման բան չի կրկնվի: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Ես դա հստակ եմ ասում», - հավելել է Կոսպեդալը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները փաստաթուղթ են նախապատրաստել, որի համաձայն տարածաշրջանի անկախության մասին անմիջապես կհայտարարվի երկրի կենտրոնական իշխանությունների՝ Իսպանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն արգելելու դեպքում: