ՆԱՏՕ-ի շենքում շրջելիս Թրամփը հրել է Մոնտենեգրոյի վարչապետին
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանում շրջայցի ժամանակ, որը կազմակերպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, կտրուկ հրել է իր դիմաց կանգնած Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին: Այդ մասին են վկայում RTBF հեռուստաընկերության կադրերը:
Մոնտենեգրոն առաջին անգամ է մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հունիսի 5-ին դաշինքի անդամ լինելու վերջնական կարգավիճակ ստանալուց առաջ: