Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների
Международные новостиՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ Է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ամբաստանյալ Ումար Ահմեդ Հաքը պատրաստվում Էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրանում նրան աջակցություն են ցույց տվել մնացած ամբաստանյալները՝ 27-ամյա Մուհամեդ Աբիդը, 18-ամյա Աբութահեր Մամունը եւ 25-ամյա Նադիմ Իլյաս Փաթելը:
Գործի բոլոր չորս ֆիգուրանտներն Էլ մնում են կալանքի տակ եւ Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի Մագիստրատական դատարանի առաջ կկանգնեն մայիսի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: