Եգիպտոսում առնվազն 24 մարդ Է զոհվել քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով
Международные новостиԱռնվազն 24 մարդ Է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող Է աճել, քանի որ տուժածներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Միջադեպը տեղի Է ունեցել Էլ Մինիայի նահանգի արեմուտքում գտնվող Էլ Ադվա քաղաքի մոտ՝ Վերին Եգիպտոս տանող անապատային ճանապարհի տեղամասում: Ըստ առկա տվյալների, քրիստոնյաները Բենի Սուեյֆ նահանգից ուղեւորվել Էին Սուրբ Սամուիլի վանք: Ընդամենը ավտոբուսում եղել են 50-ից ավելի ուխտագնացներ:
Ստացվող տեղեկությունների համաձայն, հանցագործներն ավտոբուսը գնդակոծել են երկու արտաճանապարհայիններից: Նշվում Է, որ հարձակմանը մասնակցել Է առնվազն 10 մարդ:
Ոստիկանությունը հանցագործների հայտնաբերման գործողություն Է իրականացնում, միջադեպի գոտին շրջապատված Է ՆԳ նախարարության հատուկ նշանակության ուժերի կողմից: