«Ուրախ էի, որ վատ սովորող էի». Ժաննա Բուտուլյանը արտագրությունների, դպրոցական կռիվների ու ակտիվ կյանքի մասին. Tert.am Life
LifestyleTert.amLife-ը գրում է.
Այսօր` մայիսի 26–ին, ավարտական դասարանների աշակերտները տոնում են «Վերջին զանգը»։ Հիմնականում այս օրը ակամայից հիշողությունների գիրկն ես ընկնում և հիշում դպրոցական տարիները։
Դերասանուհի ժաննա Բուտուլյանը 13 տարի առաջ է ավարտել դպրոցը։ Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց դպրոցական արկածների մասին։
Սովորել եմ Երևանի Մուշեղ Իշխանի անվան hամար 5 հիմնական դպրոցում։ Դպրոցում շատ չար աշակերտուհի եմ եղել։ Չէի սիրում սովորել։ Ինչ էլ սովորել եմ, ծնողներիս խստության հետևանքով է եղել։ Կարողանում էի ծնողներիս խաբել, որ վերջացրել եմ իմ դասերը կամ հանձնարարություն չեն տվել։ Գիտեի, որ եթե տանն ասեմ` դաս չեն հանձնարարել, մայրս զանգելու է իմ ընկերուհի Մանեին, որը շատ լավ էր սովորում։ Դրա համար նախապես Մանեի հետ պայմանավորվում էի, որ ասի` հանձնարարություն չունենք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ