«Մեր ավարտական երեկոն թաքուն ենք կազմակերպել». Ադրիանա Գալստյանն՝ իր Վերջին զանգի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանի համար դպրոցական վերջին զանգը հնչել է 2012 թ-ին: Դերասանուհին սովորել է Հրազդան քաղաքի համար 13 ավագ դպրոցում:
Քանի որ այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ նշում են Վերջին զանգի հուզիչ ու կարեւոր արարողությունը, NEWS.am STYLE-ն էլ որոշեց Ադրիանայի հետ վերհիշել իր դպրոցական տարիների ամենաքաղցր հուշերը.
«Շատ էի սիրում դասի գնալ, պարտաճանաչ աշակերտուհի եմ եղել: Մասնակցել եմ դպրոցում կայացած գրեթե բոլոր միջոցառումներին, դրանցից շատերն անգամ վարել եմ, երգել եմ բեմում եւ մի շարք սպորտային միջացառումների եմ մասնակցել»,-ասում է Ադրիանան՝ հավելելով, որ դպրոցում բոլոր առարկաներն էլ շատ է սիրել, սակայն առավել հետաքրքրվել է հումանիտար առարկաներով:
Շարունակությունը՝ այստեղ: