Միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 106 խաղաղ բնակիչ է զոհվել Դեյր Էլ Զորում
Международные новостиՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով առնվազն 106 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 42 երեխա:
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրան»` մեջբերելով Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ավիահարվածներն իրականացվել են Դեյր Էլ Զոր նահանգի Ալ-Մայադին քաղաքում:
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանի խոսքով` ավիահարվածները երկու փուլով են իրականացվել` հինգշաբթի երեկոյան և կեսգիշերից հետո: