Իրաքում կոչ են արել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային փոխհատուցում վճարել Մոսուլի բնակիչներին
Международные новостиԻրաքցի պաշտոնյաները կոչ են արել ԱՄՆ-ին փոխհատուցում վճարել այն բանից հետո, երբ Պենտագոնը ընդունել է մարտին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով Մոսուլի ավելի քան 100 խաղաղ բնակչի զոհվելու փաստը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և հատկապես Միացյալ Նահանգներին փոխհատուցում վճարել վիրավորներին»,- ասված է տեղի խորհրդի փոխնախագահ Նայնավա Նուրադին Կաբլանի հայտարարությունում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն պետք է վերականգնի օդային հարվածի հետևանքով տուժած տները «հոգեբանական վնասը մեղմացնելու համար»:
Հինգշաբթի Պենտագոնը հայտարարություն է տարածել, որտեղ ընդունել է մարտի 17-ին արևմտյան Մոսուլում միջազգային կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով առնվազն 101 խաղաղ բնակչի մահվան փաստը: Ամերիկացի զինվորականների հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդային հարվածը պայթյունի պատճառ է դարձել, որի հետևանքով տեղի է ունեցել շենքի փլուզում: