Յոթ բան, որոնք հարաբերությունների խզումն ավելի պակաս ցավագին կդարձնեն
Lifestyle1. Ճնշիր քո եսը
Հարաբերություններից հետո խոցված հպարտությունն անհապաղ հատուցում է պահանջում՝ ապացուցել այդ մարդուն, որ դու ավելի լավն ես, քան նա կարծում է, վիրավորել նրան:
Անկեղծորեն պատասխանիր մեկ հարցի. ո՞վ է ուղարկում այդ արյունատենչ ազդանշանները՝ ուղե՞ղը, թե՞ էգոն: Հպարտությունն ու սեփական արժանապատվության չափազանցված զգացողությունը ձեզ խանգարում են հանգիստ թողնել իրավիճակն ու շարունակել ապրել:
2. Տառապանքների միջեւ դադար տուր
Մարդը չի կարող անդադար տառապել, ուստի դադար տուր: Հանգստացիր տանջող մտքերից ու փորձիր թեկուզ ինչ-որ ժամանակով մոռանալ վիրավորանքի մասին: Եվ որքան շատ լինեն այդ դադարները, այնքան արագ կվերադառնաս նորմալ կյանքի:
3. Մեղքի մի մասը վերցրու քեզ վրա
Դու պետք է գիտակցես, որ կատարվածում նաեւ քո մեղքի բաժինը կա: Լավ միությունները չեն փլուզվում, եւ մեղավորը միշտ երկուսն են լինում, ոչ թե մեկը: Քեզ զոհի տեղ մի դիր, դու նույնպես սուրբ չես:
4. Նախկինը՝ ինչպես թմրանյութ
Զգացմունքային հարաբերություններն ակտիվացնում են ուղեղի այն հատվածները, որոնք թմրանյութերի ժամանակ են ակտիվանում: Ուղեղը հարաբերությունների խզումը կարող է ընկալել որպես կործանարար սովորությունից ազատվելու փորձ: Դու կզգաս խիստ պահանջ (կցանկանաս զանգահարել կամ գրել նրան), բայց պետք է դիմակայել:
5. Կատարվածի մասին շատ մի խոսիր
Տղամարդն ու կինը հարաբերությունների խզումը տարբեր կերպ են ընկալում: Եթե տղամարդը ներփակվում է ալկոհոլի եւ տեսախաղերի հետ, ապա կինը խոսելու կարիք է զգում, ինչը սկզբնական շրջանում բավական լավ է: Բայց երբ արդեն ժամանակ է անցել, եւ դու շարունակում ես խոսել ու նորից վերապրել ամեն ինչ, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: Ժամանակին կանգ առ ու մոռացիր:
6. Հարաբերությունների խզումը դրական փոփոխություններ կբերի
Հարաբերությունների խզումը մի ընդունիր որպես աշխարհի վերջը: Մարդիկ հանդիպում են, միմյանցից վերցնում այն, ինչ կարող են, աճում են եւ առաջ գնում, եւ հաճախ այդ ճանպարհին խոչընդոտ է դառնում երկրորդ կեսը:
Խզումն ընդունիր որպես հնարավորությունների նոր պատուհան. ունեցիր քո հոբբին, մեկնիր ճանապարհորդության, ծանոթացիր նոր մարդկանց հետ, բաց եղիր նոր սիրո համար:
7. Վերահսկիր քեզ
Գիտակցիր, որ ինքդ ես կառավորում քո կյանքն ու զգացմունքները, եւ որ ոչ մեկը (տվյալ դեպքում՝ նախկինը) չպետք է կառավարի քո տրամադրությունը: Վերցրու իրավիճակի վերահսկողությունը քո ձեռքում եւ ուշադրություն մի դարձրու նրանց, ովքեր կփորձեն խախտել քո հավասարակշռությունը:
Աղբյուրը՝ Woman.ru