15 զարմանալի փաստ տիեզերքի մասին, որոնք շատ քչերին են հայտնի
LifestyleBlognews.am-ը գրում է.
Տիեզերքը լի է գաղտնիքներով և հանելուկներով, որոնք դեռևս հասու չեն մարդկությանը։ Եվ չնայած դրա անծայրածիր լինելուն՝ հազարավոր գիտնականներ օր ու գիշեր աշխատում են դրա գաղտնիքները բացահայտելու ուղղությամբ։ Բնականաբար, այդ աշխատանքը ապարդյուն չի արվում, և մարդիկ արդեն իսկ բավականին շատ ինֆորմացիա ունեն Տիեզերքի վերաբերյալ։

BlogNews-ը Ձեզ համար առանձնացրել է Տիեզերքի մասին 15 ապշեցնող փաստեր, որոնք քչերին են հայտնի։
- Տիեզերքում հնարավոր չէ արտասվել, քանի որ Ձեզ արտասուքները չեն ընկնի։
- Միջազգային տիեզերակայանում բնակվող տիեզերագնացները օրական մոտ 15 մայրամուտ և արևածագ են տեսնում։
- 1977 թվականին մարդիկ խորը տիեզերքից ազդանշան են ստացել, որը տևել է 72 վայրկյան։ Մենք դեռևս չգիտենք, թե ինչ էր դա։
- Տիեզերագնացները մի քանի սմ ավելի բարձրահասակ են դառնում Տիեզերքում։

- Տիեզերագնացների գլխարկում կա հատուկ հարմարանք, որը դեմքը քորելու համար է։
- ՆԱՍԱ-ն աշխատում է 3D տպված պիցցաների վրա՝ հատուկ տիեզերագնացների համար։
- Սատուրնը շրջապատող օղակները իրականում կազմված են սառույցից, փոշուց և քարերից։
Մարդիկ կարող են անպաշտպան վիճակում տիեզերքում մնալ 30 վրկ, եթե շունչ չպահեն։
- Տիեզերքից նայելիս արևը սպիտակ է։
- Տիեզերական համազգեստում անհնար է սուլել։
- Տիեզերքում մեծացված խավարասերները ավելի ուժեղ, արագ և պինդ են։

- Եթե տիեզերքում բումերանգ նետեք, այն կվերադառնա Ձեզ մոտ։
- Տիեզերքը սկսվում է երկրի մակերևույթից 100կմ հեռավորությունից։
- Ռուսները իրենց հետ զենքեր են տանում Տիեզերք, որպեսզի պաշտպանվեն արջերից, եթե վերադառնալիս սխալ տեղ վայրէջք կատարեն։
- Մարդիկ չեն կարողանա ձայներ լսել Տիեզերքում։
- Բոլոր տիեզերագնացները պետք է կարողանան անգլերեն և ռուսերեն խոսել։