Ինչի՞ց կարող է առաջանալ այդ անտանելի գլխացավը
Lifestyle1. Դուք հազվադեպ եք մաքուր օդի դուրս գալիս: Սա իսկական խնդիր է, հատկապես գրասենյակային աշխատողների համար: Տոթ և փոշոտ միջավայրը լրջորեն ազդում է մարդու օրգանիզմի և արտադրողականության վրա: Թթվածնի պակասից նույնպես կարող է առաջանալ գլխացավ:
2. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ եք քնում: Երկու դեպքում էլ խանգարվում է ուղեղի բնականոն աշխատանքը՝ առաջացնելով ցավեր:
3.Վատ սնվելը կարող է գլխացավի առաջացման պատճառ դառնալ: Որոշ մթերքներ կամ դրանց համադրությունները կարող են առաջացնել գլխացավ: Գլխացավի պատճառ կարող է նաև լինել սնվելու օրակարգի խախտումը:
4. Դուք ուտում եք չափազանց քիչ կամ չափազանց շատ քաղցրավենիք: Մտավոր աշխատանքի դեպքում գլյուկոզայի պակասը, ինչպես նաև չարաշահումը կարող է ազդել ոչ միայն կազմվածքի, ինքնազգացողության վրա, այլ նաև առաջացնել գլխացավ:
5. Դուք շատ ժամանակ եք անցկացնում էլեկտրոնային էկրանի առջև (համակարգիչ, հեռախոս, պլանշետ, հեռուստացույց): Սա գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ է, որն առաջանում է աչքերի գերհոգնածության պատճառով:
6. Դուք գտնվում եք ուժեղ բույրերի շրջապատում: Սրանք կարող է լինել ոչ միայն օծանելիքի, այլ նաև լվացքի փոշու կամ կոսմետիկ միջոցների բույրերը:
7. Դուք շատ եք անհանգստանում: Սթրեսը, ադրենալիը և բարկությունը միգրենի ու գլխացավերի առաջացման մշտական պատճառներն են:
8. Դուք անհարմար դիրքով եք նստած: Ամբողջ օրը համակարգչի առջև նստելով՝ մենք հազվադեպ ենք մտածում, որ անհարմար դիրքը կարող է առաջացնել գլխացավ: Սակայն, իրականում, նստած ժամանակ կարող են ճնշվել որոշ անոթներ ու նյարդային համակարգեր, որոնք գլխացավ են առաջացնում:
Գլխացավից ազատվելու եղանակը.
Նախ և առաջ պետք է կարգավորել աշխատանքի և հանգստի օրակարգը: Պարբերաբար պետք է ուղեղին հանգստանալու հնարավորություն տալ:
Այնուհետև պետք է կարգավորել սնունդը ընդունելու ժամակարգը: Կարևոր է նաև, թե ինչ եք ուտում: Զանազան թխվածքաբլիթները, փքաբլիթներն ու կոնֆետները խնդիրներ կստեղծեն ոչ միայն ձեր կազմվածքի, այլ նաև գլխի համար: Ձեր առողջության և ինքնազգացողության վրա մեծ նշանակություն ունի առողջ քունն ու մաքուր օդում պարբերաբար զբոսանքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: