Թուրքիայում հանգստի ժամանակ Մաքսիմին հոսպիտալացրել են. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Վերջերս երգչուհի Մաքսիմի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Երգչուհին հանգստի էր մեկնել Թուրքիա, որտեղ նրան հոսպիտալացրել են։ Woman-ը գրում է, որ երգչուհին Թուրքիայից շտապ Մոսկվա է տեղափոխվել ու չեղյալ է համարել մի քանի համերգ:
Նրա PR մենեջեր Յանան հայտնել է, որ Մոսկվա վերադառնալուց հետո Մաքսիմը մի քանի օր գտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որպեսզի ամբողջական բուժզննում անցնի:
«Մաքսիմի առողջական վիճակը կայուն է: Նա գաստրիտի նոպա է ունեցել ու ավարտել է հանգիստը Թուրքիայում: Մոսկվայում մի քանի օր հիվանդանցում է մնացել, որպեսզի ամբողջապես վերականգնվի: Ցավոք, երգչուհին չեղյալ է հայտարարել RU.TV-ի ելույթը, սակայն երեկ արդեն ելույթ է ունեցել Жара փառատոնին: Մայիսի 31-ին Մաքսիմը Մոսկվայում համերգ ունի, ինչպես նաև ամառային շրջագայությունը ևս չի հետաձգվել»,- ասել է Յանան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: