Մոսկվայում փոթորկի պատճառով հետաձգվել է չվերթների կեսից ավելին
Международные новостиՄոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է չվերթների կեսից ավելին: Այս մասին հայտնում է Flightradar24 պորտալը, որը հետևում է ամբողջ աշխարհում իրականացվող չվերթներին:
Lenta.ru-ն գրում է, որ պորտալի վերջին տվյալների համաձայն «Շերեմետյեվո» օդանավակայանում հետաձգվել է չերթների 68 տոկոսը (միջին ուշացումը՝ 22 րոպե), «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 57 տոկոսը (միջին ուշացումը՝ 16 րոպե): Ընդ որում, «Яндекс.Расписания» կայքի տվյալների համաձայն՝ «Դոմոդեդովոյում» չեղարկվել է 12 չվերթ:
Նշվում է, որ «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: