Ականապատված ավտոմեքենա Է պայթեցվել Բաղդադի կենտրոնում
Международные новостиԱկանապատված ավտոմեքենա Է պայթեցվել Բաղդադի կենտրոնում: Ինչպես հայտնել Է ABC-ն՝ հղում անելով բժիշկների ու ոստիկանների, զոհվել Է 10 մարդ, եւս 22 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պայթյունն իրականացվել Է քաղաքի բնակիչների շրջանում ժողովրդականություն վայելող սրճարանի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: