Այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ. Էմմա Պետրոսյան
LifestyleLife.panorama.am-ըւ գրում է.
Մայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների:
Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգչուհի Էմմա Պետրոսյանը՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:
Կարեւոր գնահատանքի եւ կոչմանը արժանի լինելու պատվի մասին վաստակավոր արտիստուհու հետ զրուցել է Life.panorama.am-ը:
-Տիկին Պետրոսյան, օրերս Ձեզ շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, ինչը, թերեւս, յուրաքանչյուր արիստին գնահատված լինելու զգացողություն է տալիս: Ինչ խոսք, սա ցանկալի գնահատական էր, բայց հետաքրքիր է՝ այն Ձեզ համար սպասելի՞ էր արդյոք:
- Անկեղծ ասած, վերջին տարիներին ինձ շատ էին հարցնում, թե արդյոք ունեմ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Այնպես չէր, որ շատ էի տխրում, որ չունեմ, քանի որ ներաշխարհիս եւ տիեզերքիս հետ միշտ զրույց ունեմ, ու հենց այդ զրույցներից ելնելով՝ ունեի իմ պատասխանը՝ գուցե դեռ իմ ժամը չէ: Ես իսկապես հավատում եմ, որ ամեն մարդ իր ժամն ունի այս կամ այն իրադարձության համար: Այնուհանդերձ, զգացմունքային տեսանկյունից, իհարկե, սպասում էի այս կոչմանը, բայց մյուս տեսնակյունից՝ ոչ: Այսօր շատ երջանիկ եմ այս կոչման համար, այսօր արդեն իմ սպասելիքների պատասխանն ունեմ: Գուցե իմ ժամն էլ հենց հիմա էր, այնպես որ շնորհակալ եմ իմ ստացած վաստակի համար: Ի դեպ՝ պարտադիր պետք է նշեմ, որ այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն ամենը՝ սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ: Այս կոչումն էլ իմ հերթին նվիրում եմ ծնողներիս եւ դա անում եմ մեծագույն հպարտությամբ, սա իմ պատասխանն է նրանց, վերադարձն է՝ իմ ապրելու եւ արարելու դիմաց:
Շարունակությունը՝ այստեղ: