Ռուսաստանը ԵՄ-ից սպասում է «Թուրքական հոսքի» վերաբերյալ երաշխիքների
Международные новостиՌուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունից երաշխիքներ է սպասում «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի երկրորդ ճյուղի իրականացման վերաբերյալ, որպեսզի չկրկնվի «Հարավային հոսքի» վատ փորձը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ չեն կարող չանհանգստացնել ԵՄ մի շարք ինստիտուտների փորձերը տապալել Եվրոպայում Ռուսաստանի մասնակցությամբ էներգանախագծերը, խոսքը նախևառաջ «Հյուսիսային հոսք 2» նախագծի մասին է»,- ասել է նա:
Որպեսզի չկրկնվի «Հարավային հոսքի» վատ փորձը, Ռուսաստանը սպասում է բրյուսելից Հարավային և հարավ-արևելյան Եվրոպայի սպառողներին ուղղված «Թուրքական հոսք» նախագծի իրականացման վերաբերյալ երաշխիքներ», հավելել է նա: