Մեյը պատրաստ է անզիջում դիրք բռնել Brexit-ի շուրջ բանակցություններում
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում չափազանց դժվարին զրուցակից լինել Brexit-ի շուրջ բանակցություններում:
Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 29-ին անուղղակի նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Sky News հեռուստաալիքի եթերո! ւմ: «Մենք մեր պատմության շատ կարեւոր պահն ենք ապրում, մենք հնարավորություն ունենք իրոք բարեփոխել երկիրն ապագայում,- ասել Է նա:- Դա վերաբերում Է Brexit-ի շուրջ ծանր բանակցություններին:
Դրանցից գլուխ հանելու եւ ի բարօրություն երկրի ճիշտ վարվելու համար հարկավոր Է անջիջում կին, հենց այդպիսին Էլ ես լինելու եմ»:
Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում նշանակված են հունիսի 8-ին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են պահպանողականների առաջատարության մասին:
Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նկատմամբ նրանց առավելությունը կրճատվում Է եւ ներկայում կազմում Է 5-ից մինչեւ 12 տոկոս: Մեյը հրաժարվել Էր քաղաքական մյուս կուսակցությունների ղեկավարների հետ ուղղակի բանավեճերից, սակայն այնուհետեւ համաձայնել Է մասնակցել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ ոչ ուղղակի հեռուստաբանավեճին:
Նախ ստուդիայում գտնվող հանդիսատեսների հարցերին պատասխանել Է Քորբինը, այնուհետեւ՝ Մեյը: Քորբինն իր հերթին խոստացել Է, որ իր կուսակցությունը ընտրություններում հաղթելու դեպքում կճանաչի անցյ! ալ տարվա հունիսին կայացած հանրաքվեի արդյունքները: Նա նաեւ հավաստիացրել Է, որ Բրյուսելի հետ առաջիկա բանակցություններում իր գերակայությունը լինելու Է Եվրամիության միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի ներկայության պահպանումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-0-/31/ 9.54 Մեյ, Brexit, բանակցություններ, դիրքորոշում