Պահպանողականները կարող են կորցնել մեծամասնությունը բրիտանական խորհրդարանում. Times
Международные новости Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների արդյունքում կարող Է 20 տեղ կորցնել խորհրդարանում՝ այդպիսով կորցնելով բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է The Times թերթը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրությունը, որում հաշվի են առնել ընտրողների տրամադրությունը երկրի յուրաքանչյուր ընտրատարածքում:
Նկատի առնելով այն, որ Լեյբորիստական կուսակցության աճող ժողովրդականությունը, ընդհակառակը, նրան թույլ կտա իր ներկայությունն օրենսդիր մարմնում ավելացնել 30 մարդով, ընտրությունների արդյունքը կարող Է դառնալ այսպես կոչված «առկախված» խորհրդարանը, երբ կուսակցություններից ոչ մեկը չի ունենա 326 տեղի բացարձակ մեծամասնությունը, որն անհրաժեշտ Է կառավարություն ձեւավորելու համար:
YouGov-ի կողմից ներկայացված մոդելի համաձայն, ընտրությունների արդյունքներով՝ թորիները կստանան 310 պատգամավորական աթոռ (նախքան խորհրդարանի արձակումը 330 Էր), իրենց հերթին լեյբորիստներն իրենց ներկայությունը Համայնքների պալատում 229 պատգամավորից կավելացնեն մինչեւ 257: Ինչպես սպասվում Է, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը խորհրդարան կանցկացնի իր 50 անդամների, իսկ «Լիբերալ դեմոկրատները»՝ 10:
Բրիտանացի պատգամավորներն ապրիլին պաշտպանել են Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի՝ հունիսի 8-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը: Բրիտանական կառավարության ղեկավարի մտահղացմամբ՝ դրանք պետք Է ավարտվեն պահպանողականների համոզիչ հաղթանակով եւ խորհրդարանում զգ! ալիորեն ամրապնդեն նրանց դիրքերը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: