System of a Down-ի եվրոպական համերգների հասույթի մի մասը կուղղվի Հայաստանին
LifestyleSystem of a Down ռոք խմբի եվրոպական շրջագայությունից ստացված հասույթի մի մասը կուղղվի Հայաստանի երեխաներին և ծերերին օգնելուն՝ տարբեր ծառայությունների միջոցով: SOAD-ի անդամ Սերժ Թանկյանը այս մասին տեղեկացրել ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:
Խմբի եվրոպական շրջագայությունը մեկնարկում է հունիսի 1-ից՝ Ցյուրիխում: «SOAD-ի բարեգործության VIP-փաթեթների ձեռքբերման դեպքում դուք կստանաք մեր համերգի տոմսը ձեր քաղաքում, հնարավորություն՝ հանդիպել ու շփվել խմբի մասնակիցների հետ, ինչպես նաև եզակի հնարավորություն՝ աջակցելու միջոցներ հավաքել Հայաստանի երեխաներին և մեծահասակներին օգնելուն՝ տրամադրելով տարբեր ծառայություններ», - նշել է Թանկյանը:
Հասույթը տրամադրվելու է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: