Գերմանիայում գրանցվել է վերջին 26 տարում գործազրկության ամենացածր մակարդակը
Международные новостиԳերմանիայում կրկին զգալիորեն կրճատվել է գործազրկության մակարդակը: Մայիսին Գերմանիայում գործազուրկ մարդկանց թիվը կազմել է 2.498 մլն երկրի աշխատունակ բնակիչների շրջանում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով աշխատանքի հարցերով դաշնային գործակալությանը, դա վերջին 26 տարում գրանցված նվազագույն ցուցանիշն է: Տոկոսային հարաբերությամբ գործազրկության մակարդակը վերջին ամսում նվազել է 0.2 տոկոսով` կազմելով 5.6 տոկոս:
Ապրիլի համեմատ երկրում գործազուրկների թիվը կրճատվել է 71 000-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`166 000-ով:
Գերմանիայի աշխատանքի հարցերով դաշնային գործակալության վերջին տվյալների համաձայն` ապրիլին երկրում զբաղվածություն ունեցող բնակիչների թիվը կազմել է 43.98 մլն, որը 652 000-ով ավելին է, քան մեկ տարի առաջ: