ԻՊ-ն որոնում է ահաբեկչություն իրականացնողների հեդհանթերների միջոցով
Международные новостиԻՊ խմբավորումը սկսել է ավելի հաճախ համացանցում իր կողմնակիցների միջոցով երիտասարդներին տրամադրել Գերմանիայում ահաբեկչություններ իրականացնելուն։ Այսպես կոչված «հեդհանթերների» երեւույթի մասին հայտնել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը, փոխանցում է Bild-ը։
«Հեդհանթերները միտումնավոր համացանցում կապ են հաստատում երիտասարդների հետ ու փորձում են նրանց ներշնչել արմատական գաղափարներ, որպեսզի հետագայում նրանց օգտագործեն ահաբեկչությունների համար»,- հայտնել է Մաասենը։
Ըստ մասնագետի՝ նման միջոցի առավելությունները ակնհայտ են։ «Անդրկուլիսյան ղեկավարները կարող են կոդավորված Whatsapp կամ Telegram անվճար մեսենջերների միջոցով կառավարել իրենց հավաքագրած մարդկանց, ընդ որում այնպես, որ հատուկ ծառայությունները չկարողանան որեւէ բան պարզել ահաբեկիչների ծրագրերի մասին։
Ոստիկանության արհմիությունների նախագահ Օլիվեր Մալխովը խոստովանում է, որ «նման ծրագրերում կոդավորումն այնքան արդյունավետ է, որ հատուկ ծառայությունները չեն կարողանում կոտրել այն»։ «Դա պետք է փոխվի»,- վստահ է Մալխովը։