Ереван, 05.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Յոթ հայտնի աստղ, որոնց համար սեքսը հիվանդություն է դարձել

Lifestyle

«Սեքսոհոլիզմ» տերմինը անցած դարի 70-ականներին շրջանառության մեջ է դրել սեքսոլոգ Վ.Գրոսը։ Այդ երեւույթը բնութագրվում է սեքսի մասին կպչուն մտքերով ու ցանկացած տեղ, ցանկացած մեկի հետ դրանով զբաղվելու մշտական ցանկություն։ Այդ երեւույթի համար գիտական աշխատություններում օգտագործվում է նաեւ «սեռական թմրամոլություն» ու «օբսեսիվ- կոմպուլսիվ սեռական խանգարում» տերմինները։ 

Գրոսի կարծիքով՝ այդ հիվանդությունը բարդության երեք աստիճան ունի։ Առաջինը կպչուն մտքերն են, երկրորդը սեփական սեռական վարքագծի նկատմամբ հսկողության կորուստն է, երրորդը՝ «չափաբաժնի» ավելացումը, այսինքն՝ ավելի սուր սեռական զգացողությունների տանջալի որոնումը։

Դեւիդ Դուխովնի

Արտաքուստ այդ տղան պարկեշտ է թվում, բայց իրականում «Գաղտնի նյութեր» ու «Անառակ Քալիֆորնիա» սերիալների աստղը իսկական սեքսոգոլիկ է։ 
Դերասանը այս մասին հայտարարել է 2008-ին, այն բանից հետո, երբ կինը՝ Տեա Լեոնին, հոգնելով ամուսնու անվերջանալի դավաճանություններից, ապահարզան է պահանջել։ Ընտանիքը պահպանելու համար Դեւիդը նույնիսկ համաձայնել է բուժում անցնել այդ հոգեբանական խնդրից ազատվելու համար, սակայն ապարդյուն։


Ջուդ Լոու


«Գեղեցկադեմ Ալֆին» անցել է կանացի կոտրված սրտերով լի ճանապարհ։ Քչերին է հաջողվել դիմանալ նրա հմայքին, քանի դեռ նա չի հանդիպել Սեդի Ֆրոսթին։ Դերասանը պատանու նման սիրահարվել է ու վճռել մինչեւ կյանքի վերջ ապրել իր սիրելի կնոջ հետ։ Բայց նրա հիվանդությունը ամեն ինչ փչացրել է։ Շուտով տաբլոիդները սկսել են գրել դերասանի դավաճանությունների մասին՝ այդ թվում դերասանուհի Սիեննա Միլլերի հետ։ 
Հիպերսեքսուալությունը տվել է իր պտուղները՝ Ջուդը հինգ պաշտոնապես ճանաչված երեխաներ ունի՝ երեքը Սեդի Ֆրոսթի հետ ամուսնությունից, իսկ երկու դստրերն էլ Սամանտա Բերքի ու Քեթրին Հարդինգի հետ հարաբերություններից։ Ի դեպ, չնայած դերասանին չի հաջողվել լավ ամուսին դառնալ, բայց նա հոյակապ հայր է ու առավելագույն մասնակցություն է ունենում իր բոլոր երեխաների կյանքին ու դաստիարակությունը։


Մայքլ Դուգլաս

Հոլիվուդի ավագ սերնդի այս ներկայացուցիչը իսկական սեքսուալ ահաբեկիչ է։ Հորիզոնում տեսնելով որեւէ համակրելի կնոջ՝ նա անմիջապես գործի էր դնում իր սատանայական հմայքի ամբողջ զինանոցը։ Իսկ նպատակին հասնելուց հետո կորցնում էր հետաքրքրությունը ու նոր զոհ փնտրում։ Նրա սիրային կապերի քանակի մասին Հոլիվուդում առասպելներ են հյուսում։ Երբ դերասանի առաջինը կինը՝ Դիանդրան, հոգնելով նրա պատահական կապերից, սպառնացել է ամուսնալուծվել, նա համաձայնել է հոգեբանական ռեաբիլիտացիայի կուրս անցնել։ 
Բայց բուժումը նրան չի օգնել։ Մայքլ Դուգլասին, ի վերջո, բուժել է ․․․ իսկական սերը։ Առաջարկություն անելով գեղեցկուհի Քեթրին Զեթա Ջոնսին՝ նա ինքն է առաջարկել ամուսնական պայմանագրում ներառել կետ, որով յուրաքանչյուր դավաճանության համար ինքը պարտավորվում է կնոջը վճարել 5 մլն դոլարի չափով բարոյական փոխհատուցում։ Այդ ժամանակվանից ի վեր՝ դերասանի դավաճանությունների մասին խոսք չկա։


Քեւին Քոսթներ

Ամերիկյան կինոինդուստրիայի եւս մեկ հանրահայտ սրտակեր։ Առաջին կինը՝ Սինդին, հեռացել է նրանից, դատարանի որոշումով վերցնելով նրա ունեցվածքի զգալի մասը։ Ապահարզանից հետո Քեւինը որոշել է լիաթոք վայելել իր ազատությունը. նրա անկողնում աղջիկները անհավանական արագությամբ փոխարինում էին իրար։ 
Այդպես շարունակվել է, քանի դեռ Քեւինը չի հանդիպել Քրիստին Բաումգարթներին, որը, դերասանի խոսքով, փոխարինել է բոլոր սիրուհիներին, ու նոր զգացողությունների որոնման կարիքը պարզապես վերացել է։


Չառլի Շին

Երեք անգամ նա փորձել է ամուսնանալ ու նվիրվել ընտանիքին, սակայն ապարդյուն։ Ընդ որում՝ դերասանը չէր խորշում նաեւ մարմնավաճառների ծառայություններից եւ իսկական օրգիաներից։ Ու դրա շնորհիվ էլ ձեռք է բերել ՄԻԱՎ։ Մամուլում գրում էին, որ մի անգամ Շինը որոշել էր ամուսնանալ միանգամից երկու կնոջ հետ ու առաջարկություն էր արել պոռնո աստղ Բրի Օլսենին ու մոդել Նաթալի Քենլիին։ 
Բայց հարեմի հեռանկարն աղջիկներին առանձնապես չի ոգեւորել, ու երկուսն էլ կտրականապես հրաժարվել են ընդունել առաջարկությունը։ Չառլի Շինը բուժվելու մտադրություն չունի։

Հակառակը, նա իր հիվանդությունը ճակատագրի իսկական պարգեւ է համարում։ Մի անգամ հարցազրույցում նա խոստովանել է, որ երազում է սեփական պոռնո կայսրության մասին, որպեսզի կարողանա օգտվել «ծառայողական դիրքից»։ Ով գիտի, գուցե կգտնվի մի գեղեցկուհի, որը կնվաճի անհագուրդ Չառլիի սիրտը, բայց առայժմ հորիզոնում նման մեկը չկա։

Ռասել Բրենդ

Անգլիայի ամենատաղանդավոր կատակերգուներից մեկն ու Քեթի Փերիի նախկին ամուսինը խոստովանում է իր սեռական խնդիրն ու համարում է, որ այն խանգարում է իրեն նորմալ հարաբերություններ կառուցել կանանց հետ։ 
Նա փորձել է ազատվել այդ խնդրից ու դիմել է ռեաբիլիտացիոն կենտրոն, բայց բուժումը նրան չի օգնել։ 2007-ին դերասանը հրապարակել է ինքնակենսագրական, որտեղ մանրակրկիտ պատմել է իր արկածների մասին։ Նրա խոսքով՝ ամսական նրա անկողնում ավելի քան 80 կին էր լինում։ 
«Իմ սեռական կախումը օրեցօր աճում էր, երբ ինձ առաջարկում էին մասնակցել օրգիայի, ես առանց մտածելու համաձայնում էի»,- խոստովանում է Ռասելը։


Դեւիդ Արքեթ

Նրա նախկին կինը՝ «Ընկերները» սերիալի աստղ Քորթնի Քոքսը, խոստավանում է, որ Դեւիդի հետ անցկացրած 11 տարիներն իր համար իսկական մղձավանջ էին։ Նա ասում է, որ իր նախկին ամուսինը պարզապես անհագուրդ է անկողնում ու, բացի դրանից, ինքը բազմիցս բացահայտել է նրա դավաճանությունները։ 
«Դեւիդը չէր կարող պարզապես գրկել ինձ ու էրեկցիա չզգալ։ Մենք դժվար ժամանակներ ենք ունեցել»,- խոստովանել է դերասանուհին։ Ուշագրավ է, որ հիմա Դեւիդ Արքեթը ամուսնացալ է, ու թե ինչպես է ամուսնու հիպերսեքսուալությանը վերաբերվում նրա երկրորդ կինը՝ Քրիսթինա ՄաքԼարթնին, հայտնի չէ


Աղբյուրը՝ Otvetnavse.com

NEWS.am STYLE

Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян