ՌԴ-ն անտարբեր չի հետեւի ամերիկյան ՀՀՊ-ի ընդլայնմանը. Պուտին
Международные новостиՌուսաստանը պարզապես չի հետեւի ամերիկան ՀՀՊ-ների ընդարձակմանը, ներառյալ դրանց՝ Հարավային Կորեայում հայտնվելուն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ալյասկայում, այժմ Հարավային Կորեայում ՀՀՊ տարրերն ընդարձակվում են։ Մի՞թե մենք պետք է պարզապես հետեւենք դրան՝ ինչպես Ռուսաստանի արեւմտյան հատվածում։ Մենք մտածում ենք՝ ինչպես պատասխանել այդ մարտահրավերներին, դրանք մեզ համար մարտահրավերներ են»,-ասել է Պուտինը։