Քաբուլում կատարված ահաբեկչությանն ի պատասխան Աֆղանստանում մահապատժի կենթարկեն 11 զինյալների
Международные новостиՔաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն 90 մարդու կյանք խլեց, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել Է մահվան դատավճիռն ի կատար ածել այն 11 զինյալների նկատմամբ, որոնք կապված են «Թալիբան» շարժման եւ «Խաքանիի ցանց» խմբավորման հետ:
Այս մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկավտությամբ՝ Աֆղանստանի ղեկավարի ստորագրած որոշումը վերաբերում Է ծայրահեղական կազմակերպությունների հանգուցային դաշտային հրամանատարների: Քաբուլում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 31-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթել Է դիվանագիտական թաղամաս տանող հսկիչ անցակետում: Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հավաստել Է 90 մարդու մահը, եւս 380 հոգի տուժել Է: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Սակայն ավելի ուշ Աֆղանստանի Անվտանգության ազգային դիրեկտորատը հայտարարել Է, որ ահաբեկչական գործողությունը պլանավորել Է «Խաքանիի ցանց» խմբավորումը՝ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության հետ համակարգմամբ:
«Խաքանիի ցանց» խմբավորումը բազավորվում Է Պակիստանի Հյուսիսային Վազիրստանի շրջանում եւ պայքար Է մղում Աֆղանստանի իշխանությունների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: